Էրմիտաժի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2013-2014 թթ. թանգարանի ծրագրերի, այդ թվում՝ Էրմիտաժի 250-ամյակի տոնակատարության ֆինանսավորումը, որը կկատարվի «էնդաումենթ» հիմնադրամի հաշվին։ РИА Новости-ն գրում է, որ այս մասին ուրբաթ օրը Լոնդոնում հայտնել է խորհրդի նախագահ Վլադիմիր Պոտանինը:
«Հիմնադրամի ստեղծման և աշխատանքի մեկնարկի փաստն ինքնին վկայում է այն մասին, որ Էրմիտաժն այսօր ոչ միայն արժեքավոր խորհուրդ է ստացել հագաբարձուների խորհրդից, այլ նաև ֆինանսական աջակցություն»,- լրագրողներին ասել է Պոտանինը։
Նա նշել է, որ այսօրվա դրությամբ «էնդաումենթ» հիմնադրամները ՌԴում աջակցում են հիմնականում կրթության ծրագրերին։
Ռուսաստանում «էնդաումենթ» հիմնադրամների մասին օրենքն ընդունվել է 2006 թվականին:
Հոգաբարձուների խորհուրդը խոստանում է, որ հիմնադրամի եկամուտները կծախսվեն նաև Էրմիտաժի 250-ամյակը ֆինանսավորելու համար` «այդ մեծ թանգարանին վայել մակարդակով»:









































