Սիրիայի պետական հեռուստաալիքի լրագրողները վերլուծել են CNN հեռուստաալիքի եթերում Հոմսի Ալ-Սուլթանիա թաղամասում տեղի ունեցած պայթյունի կադրերը: Ինչպես հաղորդում է սիրիական պետական Sana լրատվական գործակալությունը, նրանք պարզել են, որ ապօրինի ճանապարհով երկիր մուտք գործած հեռուստաընկերության լրագրողները դարձել են նավթատարում իրականացված ահաբեկչության մասնակից՝ նախօրոք տեսախցիկներ տեղադրելով:
Կադրի ետևում հստակ լսվում է երկխոսություն, ըստ որի պայթյունի վայրին մոտ գտնվող հեռուստաալիքի թղթակցին առաջարկվում է բժշկական օգնություն:
CNN-ի թղթակիցը, ում հեռուստաընկերությունն անվանել է «ակտիվիստ Դանի», մշտապես զբաղվել է կեղծ հաղորդագրություններ տարածելով: Օրինակ` նա նկարահանումներ է կատարել միևնույն վայրում և հաղորդել, որ «Հոմս քաղաքի տարբեր թաղամասերում կրակոցներ են հնչում»:
CNN-ի կողմից կեղծումների փաստերը սուր քննադատության տեղիք են տվել: ԱՄՆ-ում արաբ լրագրողների ֆեդերացիայի անդամներից Ռաֆիկ Լուտֆը հայտարարել է, որ պատրաստվում է փաստերով ապացուցել, որ որոշ արևմտյան և արաբական հեռուստաալիքներ զրպարտիչ քարոզարշավ են վարել Սիրիայի դեմ:









































