Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջիկա ադրբեջանական այցը.
«Ադրբեջանական կողմը մշտապես բարձր է գնահատում ռուս պաշտոնյաների Բաքու կատարած այցերը: Ներկայումս Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև բոլոր ոլորտներում հաստատվել են գործընկերային լավ հարաբերություններ: Արդեն 20 տարի է, ինչ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ:
Ռուսաստանը տարածաշրջանի ամենախոշոր և ամենաուժեղ երկիրն է: Դրա համար էլ Ադրբեջանը մշտապես կարևորություն է տալիս Ռուսաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններ ունենալուն»:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը Բաքու է ժամանելու ապրիլի 3-4-ին:








































