Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 2-ին Ադրբեջան են ժամանելու Եվրոպայի Խորհրդի համազեկուցողներ Գուդրուն Մոսլեր Թյորնստյորմը և Օննո վան Վելդհուիզենը:
Վերջինններիս ադրբեջանական այցի նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը գնահատական տալն է: Այս տարվա հոկտեմբերին նրանք կպատրաստեն համապատասխան զեկույց և կներկայացնեն ԵԽ-ի Բյուրոյի կոնգրեսին:
Նշվում է, որ Ադրբեջանում տվյալ խնդրի շուրջ վերջին զեկույցը պատրաստվել է 2003 թվականին: Համազեկուցողների ադրբեջանական այցն ավարտվում է ապրիլի 6-ին:









































