Մարտի 22-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Մեղրիի մաքսակետ-Երևան ճանապարհի 34-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ոստիկանությունից։








































