Սոչիում գլխին հրազենային կրակով սպանվել է քաղաքում հայտնի գործարար, 2010 թվականին սպանված քրեական հեղինակություն Էդուարդ Կակոսյանի (մականունը՝ Կարաս) զոքանչը: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը` հղում կատարելով իրավապահ մարմիններին:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ կինը խոշոր բիզնես ուներ Սոչիի կենտրոնում:
Նշենք, որ 2010 թ. Սոչիում անհայտ անձինք գնդակահարել էին գործարար Էդուարդ Կակոսյանին, ով հանդիասնում էր Սոչիի ռեստորանների «նայողը»: Այդ ռեստորանները պատկանում էին Ասլան Հուսոյանին, ով հայտնի է որպես Դեդ Հասան:









































