«Ալ-Կաիդա»–ի առաջնորդը հինգշաբթի օրը քննադատել է աֆղան հոգևորականներին և քաղաքական գործիչներին, ովքեր աջակցում են կառավարությանն ու ՆԱՏՕ-ին:
The Washington Post-ը հաղորդում է, որ Այման Ալ-Զավահրին իր 11 րոպե տևողությամբ ձայնագրության մեջ բողոքել է աֆղան ժողովրդի հանդեպ իրականացվող բազմաթիվ ճնշումների դեմ։
Ալ-Զավահրին, ով համարվում է «Ալ-Կաիդա»–ի առաջնորդը, անցած հունիս ամսին Ուսամա Բեն Լադենի սպանությունից հետո կոչ է արել, որ աֆղանները միանան «սուրբ պատերազմ»–ին ու պայքարեն իրենց երկրում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերի դեմ:
Նա իր հայտարարության մեջ աֆղան ժողովրդին ասել է, որ նրանք միայն երկու հնարավորություն ունեն. կա՛մ պետք է ապավինեն իսլամին ու պայքարեն որպես սուրբ մարտիկներ, կա՛մ դիմանան «կյանքի արհամարհանքին, քանի որ գիտեն, թե ինչպես են զավթիչները վարվում իրենց հետ»:









































