Սիրիայի ընդդիմության ակտիվիստներն ասել են, որ ՄԱԿ-ը նախագահ Բաշար Ալ-Ասադի իշխանությանը թույլ է տալիս շարունակել ճնշումները և ավելի շատ ժամանակ է տալիս, որ Ասադը շարունակի սպանել իր սեփական ժողովրդին:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, տեղական կոորդինացման կոմիտեն ասել է, որ այսօր Սիրիայում 59 մարդ է մահացել՝ չնայած ՄԱԿ-ի ԱԽ–ի հայտարարությանը, որին աջակցել էր Ռուսաստանը, և որը կոչ էր անում դադարեցնել հարձակումները և սկսել խաղաղության բանակցությունները:
Սիրիայի Ազգային խորհրդի անդամ Սամիր Նաշարն ասել է, որ նման հայտարարությունները հնարավորություն են տալիս իշխանությանը շարունակել ճնշումները և սպանությունները:
Սիրիան ինքը ոչ մի հստակ պատասխան չի տվել հարձակումները դադարեցնելու ՄԱԿ-ի պահանջին:








































