Վենետիկի կառավարությունը հաստատել է «Լույսի պալատ» (Palais Lumiere)՝ 60 հարկանի երկնաքերի կառուցման նախագիծը, որի հեղինակը նորաձևության հայտնի դիզայներ, իտալացի Պիեռ Կարդենն է: Այս մասին գրում է The Times թերթը:
Մտահղացումը նախատեսվում է իրականացնել Վենետիկի Մարգհերա (Marghera) տարածքում:
Ավելի վաղ հայտնել էին, որ շենքի բարձրությունը կլինի 225 մետր: Աշտարակի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2015 թ.:
Ենթադրվում է, որ շենքում կտեղակայվեն
բնակարաններ, գրասենյակներ, խանութներ, ռեստորաններ,կինոթատրոններ, հյուրանոցներ, փակ և բացօթյա լողավազաններ և հիվանդանոցներ:
2010թ. Պիեռ Կարդենը Only4men պորտալին տված հարցազրույցում նշել էր, որ “Լույսի պալատ”-ը հնարավոր է կառուցվի Փարիզում: Նա չէր բացառել նաև նախագծի իրականացումը Ռուսաստանում:
«Լույսի պալատ»-ի կառուցման համար անհրաժեշտ կլինի ներդնել ավելի քան 1.5 միլիարդ եվրո:








































