Բրազիլիան առողջապահական հիմնարկներում կասեցրել է սիլիկոնե իմպլանտանտների վաճառքը: Այս մասին ասվում է երկրի Սանիտարական հսկողության ազգային գործակալության (Anvisa) որոշման մեջ:
Ըստ գործակալության՝ իմպլանտանտների վաճառքն արգելվել է նախազգուշական նկատառումներով՝ հաշվի առնելով եվրոպական PIP և Refil ֆիրմաների իմպլանտանտների արտադրության մեջ թեստավորում չանցած և մարդու օրգանիզմի համար ոչ պիտանի տեխնիկական սիլիկոնի գործածությունը, որը աշխարհում մեծ աղմուկ էր բարձրացրել:
Ըստ Anvisa-ի՝ իմպլանտանտների վաճառքը և ներմուծումը Բրազիլիայում կվերսկսվի թեստավորման և հավաստագրման հատուկ համակարգի ներդրումից հետո միայն :
Բրազիլիան պլաստիկ վիրաբուժությունների քանակով աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրք : Ազգային գործակալության տվյալներով` երկրում յուրաքանչյուր տարի կոսմետիկ վիրաբուժության է դիմում ավելի քան 160 հազար բնակիչ, որոնց մեծ մասը սիլիկոնե իմպլանտանտների միջոցով մեծացնում է կուրծքը:









































