Դևիդ Ֆինչերի «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմը ԱՄՆ-ում մեծ աղմուկ է բարձրացրել:
Բան այն է, որ Sony Pictures ընկերությունը, որի լոգոյով է թողարկվել այդ ֆիլմի DVD-ն, որոշել է արտոնագրված սկավառակները որպես չարտոնագրված ու կեղծ թողարկել:
Նրանք, ովքեր որոշել էին չօգնել «ծովահեններին», այլ վճարել հենց արտադրողներին, անակնկալի են եկել, երբ խանութների DVD վարձակալման կետերում Sony DVD-R-ի վրա տեսել են սև մարկերով գրված The Girl With The Dragon Tatoo. հենց այս տեսքով էին ամերիկյան խանութները ստացել այդ ֆիլմի սկավառակները: Իհարկե սկավառակների վրա կար նաև սովորական կազմ:
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, վերավաճառողները գիտակցաբար են գնացել նման շռայլ քայլի: Սկավառակի դիզայնը դարձել է ակնարկ ֆիլմի գլխավոր հերոսուհուն ` տաղանդավոր հաքեր Լիսբեթ Սալանդերին, որի ձեռքում ֆիլմի ընթացքում հայտվում են կարևոր ինֆորմացիայով նմանատիպ սկավառակներ:
Բացի այդ, նման կերպ արտադրողները ցանկացել են գրավել գնորդների ուշադրությունը չարտոնագրված ու կեղծ արտադրանքի խնդրի վրա:









































