Հունվարի 16-ին՝ ժամը 21.50-ին, Արենի գյուղի շուկայում գտնվող խանութի վաճառողուհին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 21.00-ի սահմաններում «Ինֆինիտի» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայի ուղևորը խանութից գնումներ է կատարել և վճարել է 10,000 դրամանոց կեղծ թղթադրամ:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ գործողությունների շնորհիվ, Արփի գյուղից դուրս գալու պահին նշված ավտոմեքենան կանգնեցվել է: Վարորդն ու երկու ուղևորները բերման են ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն






































