ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհուրդը Ժնևում բանաձև է ընդունել, որով Շրի Լանկայի իշխանություններին կոչ է անում հետաքննություն անցկացնել ռազմական հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, որոնք կատարվել են երեք տարի առաջ ապստամբական «Թամիլ-Իսլամի ազատագրության վագրերի» հետ կոնֆլիկտի ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Շրի Լանկան ավելի վաղ դատապարտել էր բանաձևը և դրա դեմ պայքար սկսել երկրի ներսում ու արտերկրում:
24 երկրներ՝ ներառյալ Հնդկաստանը, պաշտպանել են պարտադիր իրավական ուժ ունեցող բանաձևը, 15 երկրներ՝ ներառյալ Չինաստանը, դեմ են քվեարկել բանաձևին, 7-ը ձեռնպահ են մնացել քվեարկության ժամանակ:
«Թամիլ-Իսլամի ազատագրության վագրեր» շարժումը պայքարում էր Շրի Լանկայի տարածքում անկախ թամիլական պետության ստեղծման համար: 2009թ. նրանք ընդունեցին իրենց պարտությունը ու հայտարարեցին կրակի դադարեցման մասին:








































