Երգիչ և դերասան Ադրիանո Չելենտանոն մարտի 27-ին կժամանի Ռուսաստանի մայրաքաղաք, որտեղ համերգային ծրագրով ելույթ կունենա մայրաքաղաքի էլիտար ռեստորաններից մեկում:
Չնայած իր աերոֆոբիային` (արտիստը վախենում է ավիաթռիչքներ կատարել) 74-ամյա դերասանը, որը վերջին տարիներին հազվադեպ է ելույթ ունենում, համաձայնել է կարճատև ուղևորությանը` չդիմակայելով հոնորարի գայթակղությանը:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ռուս կազմակերպիչները նրա մեկ ելույթի համար առաջարկել են 1 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Չելենտանոն վերջին անգամ Մոսկվայում ելույթ է ունեցել 1987 թ., երբ գտնվում էր իր փառքի գագաթնակետին:
Իսկ նրա 44-ամյա որդին` նույնպես երաժիշտ և երգիչ Ջակոմո Չելենտանոն, որը հանդիսատեսին հայտնի է Ջակոմո Գաբրիելե անունով, բոլորովին վերջերս է հանդես եկել Մոսկվայում:
2010 թ. ամռանը Չելենտանո-Կրտսերն իր կնոջ` Եկատերինայի հետ, 4 օրով գտնվում էր Մոսկվայում` մայրաքաղաքի ռեստորաններից մեկում ելույթ ունենալու նպատակով:








































