News Georgia-ի փոխանցմամբ`Արևմտյան Վրաստանում ընկած Զուգդիդի շրջանում տեղական ժամանակով ժամը 13,11-ին գրանցվել է երկրաշարժ: Այն ունեցել է 3.6 մագնիտուդ ուժգնություն:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջվարի քաղաքի մոտ, որի բնակիչները ստորերկրյա ցնցումների պատճառով դուրս են եկել իրենց տներից, իսկ դպրոցականները դուրս են բերվել դպրոցներից: Ավերված շինությունների մասին ոչինչ չի նշվում:








































