Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ`Համաշխարհային բանկը Վրաստանին հատկացնելու է 70 միլիոն դոլար՝ ճանապարհների վերանորոգման ու կառուցման համար:
Համապատասխան համաձայնագիրն այսօր Թբիլիսիում ստորագրել է Վրաստանի ֆինանսների նախարար Դմիտրի Գվինդաձեն և Համաշխարհային բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ասադ Ալամը:
Վրացական կողմը կարծում է, որ այդ նախագիծը հնարավորություն կտա զարգացնել ներքին զբոսաշրջությունը: Ընդհանուր առմամբ, այդ գումարով վերանորոգվելու ու կառուցվելու է 225 կիլոմետր ճանապարհ: Նախագծի իրագործումը մեկնարկելու է ապրիլ-մայիսին և տևելու է մեկ տարի: Դրանում ներգրավվելու է 5000 մարդ:
Ավելի վաղ Համաշխարհային բանկը նույն նախագծի համար հատկացրել էր 90 միլիոն դոլար:











































