Ավանի թիվ 1 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել «Ա1+» -ի լրագրող Գայանե Առուստամյանը:
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի որոշմամբ թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:
Ի դեպ Ռուբեն Հայրապետյանը օրեր առաջ հայտարարել էր, թե նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ ինքը չի առաջադրելու իր թեկնածությունը և կենտրոնանալու է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աշխատանքների վրա:









































