Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն մեծ թիմեր ունեն. Ա. Ադիբեկյան

ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն մեծ թիմեր ունեն, իսկ մնացած կուսակցությունների ցուցակները համեստ են: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` խոսելով կուսակցությունների ցուցակների շուրջ: Նա նշեց, որ եթե ասենք, որ կուսակցությունն է ուժեղ, ապա իհարկե ՀՀԿ-ն, որն այդքան մարդ է ընդգրկել իր ցուցակում, հետո ԲՀԿ-ն է, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն:

Ադիբեկյանի խոսքով` ըստ այն հանգամանքի, թե քանիսն են ներկայացված ցուցակում, նշանակում է կուսակցությունը թիմ ունի՞, թե՞ ոչ, իսկ թիմ ունենալն, ըստ նրա, շատ կարևոր հանգամանք է մեր ընտրողների համար: «Կա կուսակցություն մի դեմք ունի, կա կուսակցություն ունի 20 դեմք: Պարզ է, որ մեծ թիմի համար ավելի շատ ձայն տվող կլինի, քան փոքր խմբավորումների: ՀՀԿ-ն բավականին մեծ թիմ ունի, ԲՀԿ-ն` նույնպես, մնացած կուսակցությունների ցուցակներն ավելի համեստ են: Թեև ՀԱԿ-ը հայտարարում է, թե մեծամասնականով 41-ում ինչ-որ մարդ է ներկայացնելու, ես չեմ պատկերացնում տվյալ պահին ՀԱԿ-ում 40 ինչ դեմքեր կան, որ կարող են պայքար տանել համամասնական պատգամավորության համար»,- մեկնաբանեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Խոսելով համամասնական և մեծամասնական ցուցակներից` նա ասաց, որ համամասնական ցուցակները կապ չունեն իրենց ընտրողների թվաքանակի հետ, որովհետև այստեղ առաջին դերակատարում ունեն կուսակցության անունը և հեղինակությունը: Ըստ Ա. Ադիբոկյանի` մարդիկ, ովքեր համամասնական ցուցակով ընտրություն են կատարում, ձայնը տալիս են ընդհանուր կուսակցությանը, թե ով կլինի ցուցակում՝ դա երկրորդական խնդիր է, որովհետև հնարավոր է 200-րդ տեղում ներկայացված թեկնածուն հայտնվի ԱԺ-ում, իսկ 5-րդը կամավոր դուրս գա, քանի որ նա ընդամենը կոչված է գովազդելու կուսակցության ցուցակը: «Մեծամասնական ցուցակը լրիվ այլ բան է: Այստեղ դեմքն ունի մեծ նշանակություն և կուսակցություններն աշխատել են դնել ոչ այնքան ծանոթ քաղաքական գործչի, որքան թեկնածուի անցողիկությունը, իսկ անցողիկ լինելու համար պետք է լինես համայնքում ճանաչված և համայնքի խնդիրներին ծանոթ»,- եզրափակեց իր խոսքը «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում