Քիչ առաջ France Presse գործակալությունը հաղորդել է, որ զինվորականները գրավել են Մալիի նախագահի նստավայրը և ձերբակալել մի քանի նախարարների: Նշվում է, որ ձերբակալվածների մեջ է երկրի արտգործնախարար Սումեյլու Բուբեյե Մայգան:
Երկրում տեղի ունեցող զարգացումները Մալիի նախագահ Ամադու Թումանի Տուրեն անվանել է ոչ թե ռազմական հեղաշրջում, այլ խռովություն: Այս մասին նախագահը գրել է Twitter միկրոբլոգերի կայքի իր էջում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիմել է բոլոր կողմերին՝ պահպանելու հանգստություն և հարգելու երկրի Սահմանադրությունը:
Մենք նաև տեղեկացրել էինք, որ Մալիի զինվորականները վերսկսել են պետական հեռուստատեսության հեռարձակումը և խոստացել են հանդես գալ հայտարարությամբ:








































