Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ բրիտանացի զբոսաշրջիկը, ում 6 ամիս առաջ առևանգել էին Սոմալիի զինված անձինք՝ Քենիայի կղզիներից մեկից, ազատ է արձակվել։
Associated Press-ը հաղորդում է, որ Ջուդիֆ Թեբյութին առևանգել էին սեպտեմբերին: Զինված անձինք հարձակման ժամանակ սպանել էին նրա ամուսնուն` Դևիդին: Բայց առևանգված կինն ասել է, որ հարձակումից հետո երկու շաբաթ շարունակ չի իմացել իր ամուսնու մահվան մասին: Նա հարցազրույցի ժամանակ ասել է, որ հավատացած է եղել, որ ամուսինը ողջ է:
Այնուամենայնիվ, կինը հայտնել է, որ ընդհանուր առմամբ առևանգողները բարի են գտնվել իր նկատմամբ և հիվանդ ժամանակ դեղ են տվել, որպեսզի շուտ ապաքինվի:









































