«Տիտանիկ» նավի խորտակումը 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից է։ Մի առեղծված, որը մինչ այժմ հետաքրքրում է գիտնականներին և պատմաբաններին:
Daily Mail-ը հաղորդում է, որ դեռևս առեղծվածային մթնոլորտ կա նավի խորտակման շուրջ, և նոր լուսանկարները, որոնք հրատարակվելու են National Geographic ամսագրի 2012 թվականի ապրիլ ամսվա թողարկման մեջ, բավականին հստակ ցույց են տալիս, թե ինչն է դարձել խորտակման պատճառ:
Լուսանկարներն արվել են Woods Hole ինստիտուտի կողմից, որը երկու ամիս շարունակ հետազոտել է նավի մնացորդներն օվկիանոսի հատակում` ստանալու համար այնպիսի լուսանկարներ, որոնք հնարավորություն են տալիս հասկանալ, թե իրականում ինչ է պատահել 1912 թվականի ապրիլի 15-ին: