Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Սոցիալական ցանցը» ստացել է 4 «Ոսկե գլոբուս»

Կիրակի օրը` հունվարի 18-ին, Բևեռլի Հիլզում կայացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Մրցանակներն ավանդական կարգով տրվում էին դրամա, մյուզիքլ ու կատակերգական ժանրերի ֆիլմերին և հեռուստասերիալներին:
Դրամայի ժանրում, ըստ մրցանակաբաշխության կազմակերպիչների, լավագույն ֆիլմ է ճանաչվել Դեյվիդ Ֆինչերի «Սոցիալական ցանցը»: Այս ժանրում նրա հետ մրցակցում էին «Խոսում է թագավորը», «Սկիզբ», «Սև կարապ» և «Մարտիկ» ֆիլմերը:
Բացի այդ, Ֆինչերը ստացել է նաև լավագույն ռեժիսորի մրցանակը, իսկ ֆիլմի սցենարիստ Ահարոն Սորկինն արժանացել է լավագույն սցենարիստ մրցանակին: Nine Inch Nails խմբի անդամ Տրենտ Ռեզնորի և Ատիկուս Ռոսսի «Սոցցանցի» երգը ճանաչվել է լավագույն սաունդթրեկ:
Տարվա կատակերգական ֆիլմ է դարձել ամերիկացի ռեժիսոր Լիզա Խոլոդենկոյի «Երեխաների հետ ամեն ինչ կարգին է» ֆիլմը:
Դրամատիկական ժանրում լավագույն դերասանուհու համար «Ոսկե գլոբուս» մրցանակը հասել է Նատալի Պորտմանին «Սև կարապը» ֆիլմում թատերապարուհու դերի համար, իսկ նույն ժանրում լավագույն դերասանի «Ոսկե գլոբուս» մրցանակը բաժին է հասել Քոլին Ֆերտին «Խոսում է թագավորը» ֆիլմի համար:
«Մյուզիքլում կամ կատակերգական ժանրում խաղացած լավագույն դերասանուհու» անվանակարգում մրցանակին արժանացել է Աննետ Բենինգը «Երեխաների հետ ամեն ինչ կարգին է» ֆիլմի համար: Նույն անվանակարգում լավագույն դերասանի մրցանակը ստացել է Փոլ Ջիամատին «Բառնիի տարբերակը» ֆիլմի համար: Նշենք, որ այս անվանակարգում երկու անգամ ներկայացված էր Ջոնի Դեպը «Ալիսան հրաշքների աշխարհում» և «Ճանապարհորդը» ֆիլմերի համար:
Երկրորդ պլանի լավագույն դերասան է դարձել Քրիստիան Բեյլը, իսկ նույն անվանակարգի լավագույն դերասանուհի` Մելիսսա Լեոնը: Երկուսն էլ այս մրցանակը ստացել են «Մարտիկը» ֆիլմում խաղալու համար:
Ալեքսեյ Ուչտելի ռուսական «Շրջան» ֆիլմը լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում զիջել է դանիական «Haevnen» ֆիլմին: «Խաղալիքների պատմություն. մեծ փախուստ» մուլտֆիլմը ճանաչվել է լավագույն անիմացիոն գործ:
Դրամատիկական ժանրում լավագույն լայնամետրաժ հեռուստասերիալ է ճանաչվել «Ընդհատակյա կայսրություն» ֆիլմը: Սթիվ Բուշեմին, որն «Ընդհատակյա կայսրությունում» խաղացել է Նակի Թոմսոնի դերը, դարձել է լավագույն սերիալային դերասան: Լիամետրաժ դրամատիկական ժանրի սերիալի լավագույն դերասանուհի է ճանաչվել Կեթի Սագալը «Անարխիայի երեխաները» ֆիլմի համար:
Ալ Պաչինոն դարձել է մինի սերիալի լավագույն դերասան «Դուք չգիտեք Ջեկին» սերիալում Ջեկ Գևորգյանի՝ «Բժիշկ մահի» դերի համար:
Զվարճությունների ոլորտի զարգացման համար պատվավոր «Ոսկե գլոբուս» է ստացել Ռոբերտ դե Նիրոն:
«Ոսկե գլոբուսների» հանձնման արարողությունը, ինչպես անցյալ տարիներին, այս տարի էլ վարել է կատակերգական ժանրի դերասան Ռիկկի Ջերվեյսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում