«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով համամասնական ցուցակի շուրջ «Ազատ դեմոկրտաներ» և «Ժառանգություն» կուսակցությունների միջև թնջուկը շարունակվում է: Նորանոր մանրամասներ են երևան գալիս, որոնք ավելի են սրում իրավիճակը՝ յուրաքանչյուր կուսակցությունից ներսում:
Մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակցության ակտիվ գործիչներին չի կարողանում բացատրել, թե ովքեր են Նավասարդ Կճոյանին պաշտող, լրագրող Արաքս Պողոսյանն ու բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, որոնք տեղ են գտել կուսակցության համամասնական ցուցակի համեմատաբար անցողիկ տեղում:
«Ազատ դեմոկրատների» համար էլ, օրինակ, մինչև վերջ պարզ չէ, թե ով է այդ կուսակցության, այսպես կոչված հանրային սեկտորը ներկայացնող, և համամասնական ցուցակի վեցերորդ հորիզոնականում հայտնված Թևան Պողոսյանը: Կուսակցության վարչության անդամներին, oրինակ, հաջողվել է պարզել, որ վերջինս հայտնվել է «Ժառանգության» ցուցակում, քանի որ ընդամենը «Ազատ դեմոկրտաներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հարևանն է և նույնիսկ ապրում է նույն մուտքում:
Մեր տեղեկություններով, երկու կուսակցությունների միջև լարված քննարկումները շարունակվում են, որքան էլ Խաչատուր Քոքոբելյանը, իր «տանիքի» տակ գործող լրատվամիջոցների միջոցով տարածում է լուրեր, թե համամասնական ցուցակի շուրջ կնճիռը հարթվել է:









































