UFC թեթև քաշային մարզիկ Ջարեդ Փափազյանն (14-0-7) իր հերթական մենամարտը կանցկացնի Դասթին Պագի (10-0-5) հետ: Այդ հանդիպումը կանցկացվի UFC on FX 3 մրցույթի շրջանակներում` հունիսի 8-ին, իսկ մենամարտի վայրը դեռևս վերջնականապես որոշված չէ:
Այդ մրցաշարի շրջանակներում Յան Մակկոլը (11-2-1) կմենամարտի Դեմիտրիուս Ջոնսոնի (14-2-1) հետ:







































