ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր գովաբանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միաձայն որոշումը՝ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի դեսպան Քոֆի Անանին աջակցելու վերաբերյալ։ Վերջինս փորձում է դադարեցնել բռնությունները Սիրիայում: Քլինթոնը նաև կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին «այս ճանապարհով» դուրս գալ ճգնաժամից:
Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, Քլինթոնն ասել է, որ սա դրական քայլ է,քանի որ ԱԽ–ն կարողացել է միասնական որոշում կայացնել:
Աֆղանստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպում ունենալուց հետո Քլինթոնն ասել է, որ նախագահ Ասադը պետք է հետևի միջազգային հանրության օրինակին և ամեն ինչ անի երկրում բռնությունները դադարեցնելու համար:






































