Բելառուսի ազգային անվտանգության կոմիտեն հետաքննություն է անցկացնում երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մոտ փակ խորհրդակցության անցկացման մասին տեղեկության արտահոսքի փաստի առնչությամբ: Այս մասին հայտնում է բելառուսական «Բելապան» գործակալությունը` հղում կատարելով ՆԳ նախարարության տեղեկատվության ու հանրային կապերի կենտրոնի ղեկավարի տեղակալ Արթուր Ստրեխին:
Այս շաբաթվա սկզբում համացանցում հայտնվեց Բելառուսի նախագահի մոտ հարցերի քննարկման վերաբերյալ խորհրդակցության փաստաթղթի պատճենը, որից կարելի է եզրակացնել, որ մարտի 15-ին խորհրդակցության անդամները քննարկել են ԵՄ հետ ունեցած Բելառուսի ընթացիկ հարցերը, Բելառուսի նկատմամբ ԵՄ խստացված պատժամիջոցների հարցը ու դրանց հակադարձելու հարցեր:
«Ներկայում ստուգվում է փաստաթղթի իսկությունը, տեղեկատվության հնարավոր արտահոսքի ուղիները»,- ասել է նա:
Հրապարակված փաստաթղթից կարելի է եզրակացնել, որ քննարկվելիք հարցերի թվում են եղել «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում Բելառուսի մասնակցության, Միասնական տնտեսական տիրույթում գործակցության ու այլ հարցեր:








































