Անդերս Բրեյվիկի հոգեկան վիճակի վերաբերյալ բժշկական երկրորդ փորձաքննությունը, որը սկսվել էր փետրվարի 29-ին, այսօր ավարտվել է:
Հետազոտությունը տեղի էր ունենում Դիկեմարկի հոգեբուժական հիվանդանոցում, որտեղ ահաբեկչին քսանչորս ժամ հետևում էին: Հետազոտության արդյունքները փոխանցվել են երկու նոր դատական հոգեբանների` Ագնար Ասպոսին և Տերյե Տերրեսենին: Նրանք ևս մի քանի զրույց են ունեցել մեղադրյալի հետ:
«Այսօր մենք վերջին հանդիպումն ենք ունեցել Դիկեմարկի մասնագետների հետ, նրանցից ստացել ենք տարված աշխատանքի բանավոր զեկույցը, որի գրավոր տարբերակը կստանանք մի քանի օրից, որից հետո էլ ձեռնամուխ կլինենք եզրակացություն գրելուն»,- Верденс ганг թերթը մեջբերում է Տերրեսենի խոսքերը, ով հրաժարվել է առավել մանրամասն մեկնաբանություններից:
Իր հերթին դատական հոգեբան և փորձագետ Պոլ Գրյոնդալը ԶԼՄ-ներին հայտնել է, որ հոգեբաններն, ամենայն հավանականությամբ, արդեն որոշակի եզրակացության են հանգել Բրեյվիկի մեղսունակության առնչությամբ:
Բրեյվիկի գործով դատավարությունը կսկսվի ապրիլի 16-ին: Նա մեղադրվում է 2011 թվականի հուլիսի 22-ին Օսլոյում և Ուտեյայում ահաբեկչություն և կանխամտածված սպանություններ իրագործելու մեջ, որի հետևանքով զոհվել է 77 մարդ:









































