ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը ջերմ, ընկերաբար ու բարիդրացիորեն է տրամադրված բոլոր այն նոր դեմքերի հանդեպ, ովքեր պատրաստվում են կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրվել: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ ինչպիսի՞ն է իր վերաբերմունքը ՀՀԿ «նորաբնակների» նկատմամբ:
Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում ՀՀԿ «հնաբնակների» ու «նորաբնակների» համատեղ աշխատանքը, Արտակ Զաքարյանը չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ խորհրդակցության մեջ է:










































