Իսպանական մամուլի տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ը «Դիոչեսանո»-ից ձեռք է բերել երիտասարդ խոստումնալից ֆուտբոլիստ Խորխե Ֆրանկոյի տրանսֆերը: Գործարքի արժեքը չի հայտարարվում:
Նշենք, որ 18-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում էին նաև կատալոնական «Բարսելոնա»-ն, «Չելսի»-ն, «Լիվերպուլ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
««Ռեալ»-ի կազմում հանդես գալն իմ երազանքն էր: Չէի էլ կարող պատկերացնել, որ այն երբևէ իրականություն կդառնա»,- Ֆրանկոյին մեջբերում է Marca պարբերականը:







































