Бизнес Грузия-ի փոխանցմամբ՝ այս տարվա առաջին երկու ամիսներին Աջարիա է այցելել 73,474 զբոսաշրջիկ, ինչը 21.9 տոկոսով ավելին է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այս մասին հայտարարել է Աջարիայի զբոսաշրջության ու հանգստավայրերի դեպարտամենտը:
Վերջինիս տվյալներով՝ ընդհանուր առմամբ 2011 թվականին Աջարիա է այցելել 1,319,513 զբոսաշրջիկ, որոնցից 838,661-ը վրացիներ են, իսկ 480,852-ը՝ օտարազգիներ: Դեպարտամենտի ղեկավար Դավիթ Կիկավան հայտարարել է, որ իրենք ակնկալում են, որ այս տարի Աջարիա կայցելի 1.8 միլիոն զբոսաշրջիկ:









































