Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Մեքսիկայում ընդհանուր առմամբ 19 երկրաշարժ է տեղի ունեցել, այդ թվում՝ նաև ուժեղ։Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը: «Միայն չորեքշաբթի օրը 10 երկրաշարժ է գրանցվել»,– գրում է InterFax-ը:
Ամերիկյան սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժերի ուժգնությունը եղել է 4.3–ից մինչև 7.4 մագնիտուդ:
Բոլոր այս երկրաշարժները տեղի են ունեցել հարավային երկու նահանգներում` Օահակոյում ու Հերրերոյում՝ Խաղաղ օվկիանոսի ափին: Էպիկենտրոնները եղել են մոտ 20 կմ խորությամբ:










































