Բրյուսելը հաստատել է Ուկրաինա-ЕС ասոցիացիայի մասին համաձայնագրի նախաստորագրման վերջնական ժամկետը՝ մարտի 30:
Ըստ «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության՝ փաստաթղթի նախաստորագրման տեղեկությունը տարածվել է չորեքշաբթի ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների (այսպես կոչված՝ COREPER-2) հանդիպման շրջանակներում:
Քանի որ հարցը կրում էր տեխնիկական բնույթ, ապա դրա շուրջ բանավեճեր չեն եղել:
Այսպիսով, մարտի 30-ին Բրյուսելում բանակցող թիմերի ղեկավարները՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալը և արտաքին գործունեության Եվրոպական ծառայության գործող տնօրենը պետք է իրենց ստորագրությունները դնեն տեքստի ավելի քան 1.5 հազար էջերին:









































