Ֆրանսիական «Օսեր» ակումբը Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում «Էվիեն»-ից կրած պարտությունից հետո գլխավոր մարզչի պաշտոնից ազատեց Լորան Ֆուրնեին: Հատկանշական է, որ «Օսեր»-ն իր 107-ամյա պատմության մեջ դեռևս ոչ մի անգամ մրցաշրջանի ընթացքում գլխավոր մարզչի չէր ազատել աշխատանքից:
«Օսեր»-ը հայտնի է աշխարհին իր մարզիչներից մեկի՝ Գի Ռուի միջոցով, որը ակումբը գլխավորել է 44 մրցաշրջան՝ այդ ընթացքում բազմիցս խաղալով Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում: «Օսեր»-ն այս տարի կարող է կրկնել մեկ այլ ֆրանսիական գրանդի՝ «Մոնակո»-ի օրինակը, որը ևս հայտնվեց երկրորդ դիվիզիոնում:
Հիշեցնենք, որ «Օսեր»-ը, Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում 0:2 հաշվով պարտվելով, այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը և իր ակտիվում ունի 27 միավոր:









































