Սիրիայում ճգնաժամը «չափազանց վտանգավոր է» ու արդեն բացասաբար է ազդել ամբողջ աշխարհի վրա: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը` ելույթ ունենալով Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվ աշխատել դրա լուծման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ ներկայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է հայտարարությունների նախագիծ, որը Սիրիայի իշխանություններին ու ընդդիմությանը կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը երկրում: Նախագծի հեղինակն է ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը:









































