4.2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը իրատեսական է: ԱԺ-ում կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց Ֆինանասների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Մեր կանախտեսումները չեն փոխվել: ՀՀ տնտեսական աճը 0.4 տոկոսով գերազանցում է թե Ռուսաստանի, թե ԱՊՀ տարածքի մնացած երկրների միջին ցուցանիշները: Միաժամանակ, հուսով ենք, որ ապագայում կունենանք ավելի բարձր տնտեսական աճ և նույնիսկ՝ գերակատարում»,- նշեց նախարարը:








































