Վերջին 4 տարիներին կառավարությունն ամենատարբեր ձևերով շարունակել է փոքր և միջին բիզնեսի աջակցությունը, և այս գործընթացը շարունակական է լինելու: ԱԺ-ում կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցադրմանը:
Նրա խոսքով, օրենսդրական դաշտում կատարված մի շարք բարեփոխումների հաշվին փոքր և միջին բիզնեսով զբաղվողները վերջին տարիներին սկսել են ավելի քիչ հարկեր վճարել: «Բացի այդ, միայն ռուսական վարկի 126 մլրդ դրամից 86 միլիարդը տարբեր խողովակներով ուղղվել է դեպի փոքր ու միջին գործարար միջավայր»,- հիշեցրեց նա:











































