Բրիտանացի փոփ երգչուհի Ադելի ռեկորդակիր «21» ալբոմը, որը «Գրեմմիի» և Brit Awards պարգևերի է արժանացել, Մեծ Բրիտանիայում իր վաճառքով շրջանցել է Pink Floyd-ի The Dark Side Of The Moon ձայնասկավառակին: Այս մասին տեղեկացնում է The Daily Telegraph:
«21» ձայնասկավառակը վաճառքի է դուրս եկել 2011 թ. հունվարին: Եվ այս 14 ամիսների ընթացքում վաճառվել է ձայնասկավառակի ավելի քան 4.142 մլն օրինակ: Իսկ The Dark Side Of The Moon սկավառակը դուրս է եկել 1973 թ. և մինչ օրս վաճառվել է այդ ալբոմի 4.114 մլն օրինակ:
Մեծ Բրիտանիայում ամենաշատ վաճառված երաժշտական ալբոմների տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Queen – Greatest Hits (5,863 մլն)
2. The Beatles – Sgt Pepper’s Lonely Hearts Club Band (5,044 մլն)
3. ABBA – Gold: Greatest Hits (4,989 մլն)
4. Oasis – What’s the Story Morning Glory (4,517 մլն)
5. Մայքլ Ջեքսոն – Thriller (4,248 մլն)
6. Dire Straits – Brothers in Arms (4,152 մլն)
7. Ադել – 21 (4,142 մլն)
8. Pink Floyd – The Dark Side of the Moon (4,114 մլն)
9. Մայքլ Ջեքսոն – Bad (3,959 մլն)
10. Queen – Greatest Hits II (3,887 մլն)









































