Monday, 15 06 2026
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս

ՊՆ-ն և ՄԻՊ-ը խոստանում են զբաղվել զինծառայողի մոր ահազանգով

ՀՀ պաշտպանության նախարարությունը ընթացք կտա Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի N զորամասում փետրվարի 20-ին «ինքնասպանության փորձ» կատարած 19-ամյա զինծառայող Հրաչիկ Խլղաթյանի մոր` Արմինե Խլղաթյանի կողմից պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ուղարկված դիմում-նամակին, որում անհույս կինը նախարարին հայտնել էր անհրաժեշտ գումարային օգնության վերաբերյալ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը` հավելելով, որ բաժնի աշխատակիցներին հանձնարարել է փնտրել զինծառայողի մոր կողմից ուղարկված նամակը, և կհետևեն դրա ընթացքին անմիջապես նախարարի Հայաստան վերադարձից հետո:

«Առաջին լրատվականը» երեկ անդրադարձել էր կոմայից դուրս եկած զինծառայողի ներկա առողջական վիճակին: Արդեն հայտնել էինք, որ այս պահին տղային Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալում առանց հակադիաբետիկ դեղերի պահել հնարավոր չէ, սակայն, չնայած սրան, զինծառայողի մայրը` Արմինե Խլղաթյանը, ըստ տեղի խոսակցությունների, հասկացել է, որ մոտակա մի քանի օրերին տղային պատրաստվում են դուրս գրել և տուն ուղարկել:

Այսօր, սակայն, զինվորի մայրը մեզ հետ զրույցում նշեց, որ, կարծես թե, այդ խոսակցություններն այլևս չեն ծավալվում և դուրսգրման մասին որևէ խոսք առայժմ չկա, բայց իրեն արդեն տեղեկացրել են, որ դուրսգրումից հետո տղային պետք է Երևանում պահել, որպեսզի բժիշկների անմիջական հսկողություն ապահովելու հնարավորություն լինի: Սակայն Արմինե Խլղաթյանը չի էլ պատկերացնում, թե ինչպես պետք է այդ հարցը լուծի, երբ ո՛չ ինքը աշխատանք ունի, ո՛չ էլ ամուսինը, երեխային էլ տանը հետևող է պետք լինելու:

Իսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Կարմիրշալյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը այս պահից արդեն զբաղվում է Հրաչիկ Խլղաթյանի հարցով, մոտ 15 օր առաջ արձագանքման խմբի աշխատակիցներն արդեն եղել են հոսպիտալում, ծանոթացել են 19-ամյա զինծառայողի առողջական վիճակին, ծանոթացել են նաև տղայի ծնողների ու նրանց մտավախությունների հետ, տվել անհրաժեշտ խորհրդատվություն և հետևելու են գործի հետագա ընթացքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում