Փարիզում Ինդոնեզիայի դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներին:
Վկաները երեք մարդ են տեսել, որոնք դեսպանատան շենքի մոտ փաթեթ են թողել: Պայթյունն իրականացել է այն պահին, երբ դիվանագիտական առաքելության աշխատակիցը, նկատելով փաթեթը, այն մի կողմ է նետել:
Ինդոնեզիայի դեսպանատնից պայթյունի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն առայժմ չկա: Վիրավորների կամ զոհերի մասին նույնպես չի հաղորդվում:









































