Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ծառուկյանի դեմ կմրցի իր «անկուսակցական» թիմակիցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մարտի 19-ի հրապարակած մեծամասնական ընտրակարգով առաջադրած թեկնածուների ցանկից հայտնի դարձավ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի առաջիկա ընտրություններին իր մենաշնորհած թիվ 28 ընտրատարածքում, որն ընդգրկում է քաղաք Աբովյան, Առինջ, Բալահովիտ, Գետարգել, Մայակովսկի և մի քանի այլ համայնքները, կպայքարի «Երևան ջուր» ընկերության թիվ 10 տեղամասի պետ, անկուսակցական, հանրությանը ոչ այնքան հայտնի Արմեն Ավդալյանի հետ:

Վերջինիս մասին որևէ տեղեկատվություն ստանալը գրեթե անհնարին էր. Արմեն Ավդալյան անուն-ազգանունն առաջին անգամ համացանցում հայտնվեց միայն այդ օրը` ցուցակի հրապարակումից հետո: Երեկ, երբ «Երևան ջուր» ընկերությունից փորձեցինք որոշ մանրամասներ իմանալ նորելուկ թեկնածուի մասին, ընկերության մամուլի ծառայությունից հրաժարվեցին որևէ տեղեկատվություն փոխանցել, անգամ խուսափեցին պատասխանել, թե որտեղ է գտնվում թիվ 10 տեղամասը: «Մենք նման աշխատակից ունենք, բայց նրա քաղաքական դիրքորոշումները չեն ազդում աշխատանքի արդյունավետության վրա»,- միայն սա փոխանցեցին ընկերությունից:

Ավելի ուշ պարզեցինք, որ թիվ 10 տեղամասը, որի պետն է Արմեն Ավդալյանը, գտնվում է Մայակովսկի գյուղում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղի բնակիչներից շատերն ասում էին, որ Արմեն Ավդալյան անունն առաջին անգամ էին լսում և զարմանքով հետաքրքրվում էին, թե այդ ո՞ր համարձակն է Ծառուկյանի դեմ որոշել մրցապայքարի մեջ մտնել: «Ճիշտ ա, ընտրությունները մոտենում ա, բայց Ծառուկյանը դեռ օգնություն չի եղել, բայց պրազդնիկին-բանին Ծառուկյանը մեզ հիշում ա»,- ասում էին գյուղամեջում հավաքվածները` միևնույն ժամանակ դժգոհելով, թե չնայած «ծառուկյանական» բարեգործություններին, իրենց շրջանում էլ ապրելն օրեցօր դժվար է դառնում ու «խոպանչիների» շարքերն ընդլայնվում են:

Աբովյանցիներից մեկը` Վարդանն էլ ասաց. «Եթե պիստալետը դնեն ճակատիս` հանրապետականներին ձայն չեմ տա»:

«Առաջին լրատվական»-ը հանդիպում ունենալու ակնկալիքով հեռախոսով կապվեց Արմեն Ավդալյանի հետ: «Հիմա շատ զբաղված եմ, ռայոններում են, չեմ կարող խոսել, հետո, հետո զանգեք»,- ասաց նա ու անջատեց հեռախոսը: Այցելելով նրա բնակության վայր` պարզեցինք, որ թեկնածու Արմեն Ավդալյանը մեկ-երկու տարի է` վարձով բնակվում է Աբովյան քաղաքի «զոքանչի լեզվի» մոտ գտնվող շենքի իր բնակարանում: Հետաքրքրական էր, որ Ա. Ավդալյանին չէին ճանաչում ոչ միայն շենքի բնակիչները, այլև անգամ հարևանները: Անկուսակցական համարվող թեկնածուն այստեղ հայտնի էր ոչ թե որպես թիվ 10 տեղամասի պետ կամ առաջիկա ընտրություններին Ծառուկյանի դեմ առաջադրված թեկնածու, այլ «սպիտակ նիվով» և «ծառուկյանական» պետհամարանիշերով Արմեն: Մեզ հետ զրույցում շենքի հարևաններից մեկն ասաց, որ նա հայտնի է որպես Գագիկ Ծառուկյանի թիմի ներկայացուցիչ, ինչպես նաև սեփական բիզնես ունի:

Ստացվում է, որ թիվ 28 ընտրատարածքում Գագիկ Ծառուկյանի մրցակիցը լինելու է իր «անկուսակցական» թիմակիցը:

Նշենք, որ համաձայն Ընտրական օրենսգրքի, կուսակցությունը յուրաքանչյուր ընտրատարածքում իրավունք ունի առաջադրելու պատգամավորի մեկ թեկնածու, կուսակցությունը կարող է պատգամավորի թեկնածու առաջադրել նաև իր կուսակցության անդամ չհանդիսացող անձին: Հավելենք, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ թիվ 28 ընտրատարածքում առաջադրվել էր միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նոր ընտրակարգով, սակայն յուրաքանչյուր ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվող թեկնածուների թիվն այժմ պետք է լինի առնվազն երկու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում