Consumer Reports -ի անցկացրած նոր հետազոտության համաձայն, որի արդյունքները հայտնի էին դարձել երեքշաբթի օրը, նոր iPad-ը կարող է տաքանալ մինչև 46 աստիճան, ինչը գրեթե 10 աստիճանով ավելի է նախորդ iPad2-ից:
The Washington post-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ հիմնականում տաքանում է պլանշետի ներքևի ձախ անկյունը:
Այնուամենայնիվ, Consumer Reports-ն ասել է, որ ուրբաթ օրը թողարկված iPad-ը բոլոր ընկերությունների բոլոր արտադրանքների մեջ լավագույն պլանշետն է, որն իրենք երբևէ փորձարկել են:
Խմբի ներկայացուցիչներից մեկի հավաստմամբ՝ փորձարկման ժամանակ սարքը, իհարկե, տաք է եղել, բայց դա չի կարող պատճառել անհարմարություն:










































