Friday, 12 06 2026
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչ է մտածում շարքային քաղաքացին

Ինչ է զգում կամ մտածում շարքային քաղաքացին, ծանոթանալով խորհրդարանի ընտրությանն ընդառաջ հրապարակվող կուսակցական ցուցակներին: Դժվար է ասել, քանի որ քաղաքացու մտածածն ու զգացածը ուղղակիորեն պայմանավորված են, թերևս, նրա սոցիալական վիճակով:

Բանն այն է, որ Հայաստանում քաղաքացիների մի հսկայական բանակ սոցիալական այնպիսի ծանր վիճակում է, որ անգամ ի վիճակի չէ ինֆորմացիայի դարում տեղեկություն ստանալ նախընտրական այդ ցուցակների մասին: Բայց, երևի թե լավ է նաև, որ նա այդ ցուցակների մասին տեղեկություն չի ստանում, թեև շատ շուտով կուսակցություններն իրենք կառնեն այդ ցուցակներն ու տնետուն ընկած կփորձեն մտցնել քաղաքացիների աչքը՝ խոստանալով լուծել նրանց խնդիրները: Բայց ինչքան ուշ ծանոթանան քաղաքացիներն այդ ցուցակներին, մասնավորապես իշխանական կուսակցությունների համամասնական կազմերին, այնքան շատ ավելի լավ՝ այդ քաղաքացիների առողջության համար:

Իշխանական կուսակցությունների համամասնական ցուցակները տեղով արհամարհանք են սոցիալական և հոգեբանական ծանր կացության մեջ գտնվող քաղաքացիների համար: Այդ ցուցակները ստվերային և բացահայտ միլիոնատերերի և միլիարդատերի, իշխանությանը սպասարկելով՝ իրենց բարեկեցությունն ապահովող տարատեսակ մասնագիտության տեր անձանց մի հավաքածու է, որի ներկայացուցիչներն իրենց կյանքով բացարձակապես որևէ կապ չունեն այդ սոցիալապես ծանր պայմաններում ապրող քաղաքացիների հետ, նրանց օրվա հացի, նրանց առողջական քայքայվող համակարգի, նրանց որդիների և դուստրերի սննդի, հագուստի, կրթության, առողջության, պարզապես երջանիկ ու անհոգ մանկության բացակայության հետ: Այդ ցուցակները խրախճանքն են ժանտախտի ժամանակ, որով սոցիալական և բարոյահոգեբանական ծանր կացության մեջ գտնվող քաղաքացուն ոչ թե հույս, հավատ, լավատեսություն է հնարավոր ներշնչել պետության և իր ապագայի հանդեպ, այլ հնարավոր է միայն ու միայն վարակել՝ վարակել այդ պետությունից և ապագայից հնարավորինս հեռու փախչելու ցանկությամբ, որովհետև եթե մարդիկ տեսնեն և ըմբռնեն այդ ցուցակները, հասկանան, թե ովքեր են այդ ցուցակներում կազմում գերակշռող մեծամասնություն, նրանց մեջ հուսալքությունից և հիասթափությունից բացի այլ զգացում առաջանալ չի կարող:

Իսկ իշխանական կուսակցական բոսերին թերևս մի խորհուրդ կտանք՝ եթե ուզում եք իմանալ, թե շարքային քաղաքացիներն ինչ են մտածում ձեր և ձեր ցուցակների մասին իրականում, ապա նրանց մոտ գնացեք կերպարանափոխված՝ առանց ձեր փողկապների ու թանկարժեք մեքենաների, և առանց ձեր դեմքի խելացի արտահայտության՝ գնացեք պարզապես ձեր դեմքով, ինչպես որ այն կա բնական վիճակում, և դուք կիմանաք, թե բնական վիճակում ինչ է մտածում շարքային քաղաքացին ձեր մասին: Թեև շատ քիչ է հավանականությունը, որ դուք դա չգիտեք: Կամ՝ որ գնաք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում