«Երկիր»-ը գրում է, որ ՀՀԿ-ն հաշվառում է իրականացնում.
«Համենայնդեպս երեկ այսպես վստահեցրեց ՀՀԿ-ական երիտասարդ աղջիկը մեր թղթակցին: Նախ նա ներկայացավ, որ ՀՀԿ-ից է և հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀԿ-ի օգտի՞ն է քվեարկելու իր զրուցակիցը: Եթե այո, ապա պետք է ասի անձնագրի սերիան և հեռախոսահամարը:
«Վախենալու ոչ մի բան չկա, անձնագրի սերիան պետք է, որ հետո մեզ մոտ համեմատենք»,- հանգստացրել է ՀՀԿ-ականը:
Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Երկիր»-ի հետ զրույցում նշել է, որ կողմ են այն հաշվառմանը, երբ հայտնում ես` քվեարկելո՞ւ ես կուսակցության օգտին, թե՞ ոչ: «Մենք, ես ինքս էլ, պահանջում ենք այն մարդկանց անուն-ազգանունները, ովքեր քվեարկելու են ՀՀԿ-ի օգտին»,- նշել է նա: Սահակյանն անձնագրի սերիան պահանջելն անիմաստ բան է համարում.
«Այդպես անում էին ՀՀՇ-ի ժամանակ, երբ ժողովուրդը սովոր չէր և մտածում էր, որ եթե անձնագրի սերիան գրել են, ապա քվեարկել չի կարող:
Հիմա ժողովուրդն այնքան է քվեարկել, որ անձնագրի սերիան ուզելը ոչ միայն անիմաստ, այլև աննորմալ գործընթաց է»,- վստահեցրել է Գ. Սահակյանը: