Apple ընկերության նոր iPad-ը ձեռք բերողներից մեկը որոշել է ստուգել, թե որքան ամուր է սարքը` դրա վրա կրակելով մի քանի ատրճանակներից:
Daily Mail-ը գրում է, որ փորձարկման արդյունքում ստացված տեսանյութն այժմ օնլայն հիթ է դարձել:
Ռիչարդ Ռայընի կողմից ստեղծված տեսանյութի մեջ ներկայացված է, թե ինչպես են մի շարք ատրճանակներ, ներառյալ՝ a Tech Assassin HK53-ը, օգտագործվում, նոր պլանշետի ամրությունը ստուգելու համար:
Սակայն սա Ռայընի առաջին նման փորձարկումը չէ: Նա համացանցում հայտնի է իր մյուս տեսանյութերով ևս, որտեղ կրակում է iPhone-ի, Xbox 360-ի, iPad 2-ի և այլ սարքերի վրա:








































