«Համաս»–ի վարչապետ Իսմայիլ Հանիեն այսօր ասել է, որ Քաթարը համաձայնել է Գազային անվճար վառելիք տրամադրել, որպեսզի օգնի դադարեցնել վառելիքի ճգնաժամը:
Ինչպես հաղորդում է The JerusalemPost-ը, Հանիեն ասել է, որ «Համաս»–ը գործարքը կքննարկի Եգիպտոսի հետ:
Վարչապետը նաև ավելացրել է, որ այժմ հետազոտություններ են ընթանում` որոշելու համար, թե որքան և ուր պետք է ներկրել Քաթարի վառելիքը:
«Համաս»–ը նախկինում հրաժարվել էր Եգիպտոսի վառելիքի ներկրումներն ընդունել, քանի որ դրանք Գազա պետք է հասնեին Իսրայելի տարածքով:









































