Thursday, 11 06 2026
14:10
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին

Ֆինանսների նախարարությունը ամփոփում է

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը: «Հաշվետու տարվա ընթացքում հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված էր մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի ապահովմանը, որը բնութագրվել է հակացիկլիկ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների հաշվեկշռված իրականացմամբ: Ընդ որում` հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները մեծապես պայմանավորված են եղել նախարարության կողմից` իր իրավասությունների շրջանակներում, իրականացված տնտեսական քաղաքականությունների նպատակադրումներով և դրանց ձեռքբերման արդյունքներով:
Մակրոտնտեսական քաղաքականություն: 2010թ. տնտեսական աճը ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով կկազմի շուրջ 2.6 տոկոս, իսկ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը` 110.5 տոկոս: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2010թ. արդյունքներով կկազմի շուրջ 2892 ԱՄՆ դոլար: 2010թ. արդյունքներով ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը տնտեսական աճին ամենամեծ նպաստումը կունենան (համապատասխանաբար` 2 և 1.3 տոկոսային կետ): Տնտեսական անկում կնկատվի միայն գյուղատնտեսության ոլորտում (բացասական նպաստումը տնտեսական աճին` շուրջ 2.4 տոկոսային կետ):
2010թ. պետական բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցների և արտաբյուջեի) կազմել է 733.4 մլրդ. դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով ` 11.6 տոկոսով: 2010թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների և արտաբյուջեի, կազմել է 835.4 մլրդ դրամ` նախատեսված 850.4 մլրդ դրամի դիմաց, կամ ֆինանսավորման կատարողականը կազմել է 98 տոկոս: Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի և արտաբյուջեի) 2010թ. արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 2.9 տոկոսը` նախորդ տարում գրանցված 4.8 տոկոսի դիմաց: Ըստ գնահատականների` պակասուրդը, ներառյալ դրամաշնորհային, վարկային ծրագրերը, կկազմի 5 տոկոս, նախորդ տարվա 7.7 տոկոսի և նախատեսված 6 տոկոսի դիմաց:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվել են մի շարք կարևոր քայլեր: Մշակվել և հաստատվել են «Ներքին աուդիտի մասին» և «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքները: Հայաստանը անդամակցել է ԱՀԿ Պետական գնումների համաձայնագրին, մշակվել և ներդրման փուլում է գտնվում «Էլեկտրոնային գնումների» համակարգը, որով հնարավորինս ավտոմատացվում է գնումների գործընթացը: 2010 թվականի ընթացքում` բյուջետային միջոցները համախմբելու նպատակով, Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցներով աշխատանքներ իրականացնող ԾԻԳ-երի հաշիվները առևտրային բանկերից տեղափոխվել են գանձապետարան: ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում մշակվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք ընդունվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից: «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական ծրագրով 2010թ. ընթացքում սուբսիդավորվել են թվով 223 վարկառուներ` ընդամենը 34.8 մլն դրամ գումարով:
Մշակվել և հաստատվել է ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2011-2013 թվականների ռազմավարական ծրագիրը (ծրագիրը ներառված է ՀՀ կառավարության 2011-2013 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմում):
Շրջանառության փոքր ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների հարկման առավել պարզեցված` արտոնագրային ռեժիմի կիրառության շրջանակների ընդլայնման, հարկային մարմնին որոշ հարկատեսակների գծով հաշվետվությունների ներկայացման պարբերականության կրճատման և ժամկետների միասնականացման նպատակով մշակվել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից:
Գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն ուշացնելու դեպքում հարկ վճարողների օգտին տույժերի հաշվարկման օրենսդրական հիմքի ձևավորման նպատակով մշակվել է օրենսդրական նախագիծ, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից, իսկ այդ օրենսդրական փոփոխությունից բխող` ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:
Խոշոր բիզնեսն արհեստականորեն մասնատելու և դրանով իսկ փոքր և միջին բիզնեսի համար սահմանված` հարկման առավել մեղմ պայմաններից օգտվելու դեմ պայքարի նպատակով մշակվել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից:
Մշակվել և ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է ««Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ oրենքը, որի համաձայն 2013 թվականի հունվարի 1-ից խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել` ք. Ծաղկաձորում, ք. Ջերմուկում և ք. Սևանում, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` Երևան քաղաքից դուրս գտնվող ՀՀ կառավարության սահմանած վայրերում:
«Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների» ծրագրի շրջանակներում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կրճատման, պարզեցման և հստակեցման միջոցառման արդյունքում նախկինում գործող լիցենզավորման ենթակա 169 գործունեության տեսակների փոխարեն սահմանվել է 96 գործունեություն, ինչպես նաև սահմանվել է լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու, լիցենզիաներ ստանալու գործընթացը:
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտները բարեփոխելու ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը համապատասխան, ինչպես նաև ելնելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջներից, Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) սահմանած ընթացակարգերին համապատասխան թարգմանվել են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները, ինչպես նաև փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը (IFRS for SMEs), որոնք պաշտոնապես հրապարակվել են ՀՀ կառավարության 2010 թվականի համապատասխանաբար մարտի 11-ի թիվ 235-Ն և սեպտեմբերի 16-ի թիվ 1209-Ն որոշումներով:
Միջազգային ստանդարտների ներդրման հետ կապված մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, որի հիմնական նպատակն է սահմանել չափանիշներ այն կազմակերպությունների համար, որոնք հաշվապահական հաշվառում են վարելու ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ամբողջական փաթեթին և փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտին համապատասխան:
ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով 2010թ. ընթացքում վճարվել է 38.2 մլն ԱՄՆ դոլար, կամ 14.6 մլրդ դրամ տոկոսավճար, 25.1 մլն ԱՄՆ դոլար կամ 9.7 մլրդ դրամ հիմնական գումարի մարում: ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով 2010թ. ընթացքում ըստ նախնական գնահատականների ստացվել է շուրջ 287 մլն ԱՄՆ դոլարի (108 մլրդ. դրամ) վարկային միջոցներ:
ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ իրականացվել են 112 ստուգումներ, որի արդյունքում վերականգնվել և վերաձևակերպվել է 2,697.6 մլն դրամ: Նախորդ տարիներին արձանագրված գումարներից 2010թ. ընթացքում վերականգնվել/վերաձևակերպվել է 8,434.3 մլն դրամ»,- նշված այդ հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում