Թալիբները երկուշաբթի օրն արևմտյան աֆղանական Ֆարահ շրջանում ոչնչացրել են ՆԱՏՕ-ի զորքերի մատակարարման շարասյունը: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, կան զոհեր և տուժածներ:
Հարձակումը տեղի է ունեցել Գյուլիստան և Դելարամ գավառների ճանապարհների միջև, որտեղ ուղեկցող պահակախումբն ընկել է ծուղակի մեջ: Գրոհայիններին հաջողվել է վառել շարասյանը պատկանող վառելիքի բեռնատարները: Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ ընդհանուր առմամբ այրվել են բենզին մատակարարող, մեծ տարողությամբ ինը մեքենաներ և երեք այլ ավտոմեքենաներ:
Փոխհրաձգության հետևանքով, տարբեր աղբյուրների համաձայն, մահացել են 1–6, վիրավորվել` երեք աֆղանցիներ։








































