Ամերիկայի Յուտա նահանգի 101-ամյա տարեց կինն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ իր տարեդարձի օրը թռչել է պարապլանով: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian թերթը:
Մերի Գարդիսոնը պաշտոնապես գրանցվել է այսօր, ու հենց այդ պահից նա համարվել է երկրագնդի ամենատարեց կինը, ով երբևէ թռիչք է կատարել պարապլանով, ճիշտ է՝ հրահանգչի հետ
Թռիչքն իրականում կատարվել է 2011թ. սեպտեմբերին՝ նրա ծննդյան օրը:
Նախորդ ռեկորդը սահմանել էր մի կիպրուհի, որը 2007թ. պարապլանով թռչել էր 100 տարեկանում:
Գարդիսոնի խոսքով`ինքն այդ քայլին է գնացել այն բանի պատճառով, որ դրանով հետաքրքրվել է իր 75-ամյա որդին: «Ես չէի ցանկանում, որ նա զբաղվեր մի բանով, ինչով չեմ կարող ինքս զբաղվել»,- բացատրել է կինը:









































