WBA վարկածով ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Գիլերմո Ջոնսը հայտարարեց, որ պատրաստվում է անցնել գերծանր քաշային կարգ, որպեսզի մենամարտի Կլիչկո եղբայրներից մեկի հետ:
«Այժմ ես կշռում եմ 220 ֆուտ և ամեն ինչ անում եմ, որպեսզի ավելացնեմ քաշս, քանզի ցանկանում եմ մենամարտել Կլիչկոների հետ»,- Ջոնսին մեջբերում է BoxingScene պարբերականը:
Հիշեցնենք, որ Գիլերմոյին է պատկանում ծանր քաշային կարգում WBA-ի չեմպիոնական գոտին, որը նա պաշտպանել է երկու անգամ: Ջոնսի մյուս մրցակիցը, մրցման վայրը և ամսաթիվը հայտնի չեն, սակայն ամենահավանական թեկնածուն համարվում է IBO վարկածով աշխարհի չեմպիոն ռուս Դենիս Լեբեդևը:










































