Բեռլինյան ընդդիմությունը պահանջել է կառավարության անդամների համար մտցնել պատվի կանոններ: Այս մասին գրում է Tagesspiegel-ը:
Այսպիսի նախաձեռնությամբ են հանդես եկել «Աջերի» ու «Կանաչների» խմբակցությունները` կապված այն սկանդալի հետ, որը հասունանում է Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերայթի շուրջ: Վերջինիս բռնացրել էին գործարարներից կասկածելի նվերներ ստանալիս, սակայն առայժմ պաշտոնական մեղադրանք չի հարուցվել:
Ընդդիմադիրներն առաջարկել են հետևել Ներքին Սաքսոնիայի օրինակին, որտեղ գործում է հատուկ նախարարական օրենքը: Հենց այդ օրենքի շնորհիվ սկսվեց նախկին նախագահ Վուլֆի շուրջ քննարկումը, որն արդյունքում հանգեցրեց կառավարության ղեկավարի հրաժարականին:
Ներքին Սաքսոնիայի օրենքը, մասնավորապես, արգելում է կառավարության անդամներին ստանալ նվիրատվություններ ու նվերներ, որոնք կարող են որևէ առնչություն ունենալ նրանց քաղաքական գործունեությանը:









































